copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 20:25 28-10-2025

41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն լիովին լքել է Թուրքիան

Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամբողջապես դուրս է եկել երկրից:

Թուրքիայի զինված ուժերի և ժանդարմերիայի ուղեկցությամբ 47 քուրդ զինյալներ, թողնելով ծանր զենքերը, լքել են Թուրքիան՝ հեռանալով իրենց ամենամոտ գտնվող սահմանային անցակետից:

Այս իրադարձությունը թուրքական տեղեկատվական դաշտում նկարագրվում է հետևյալ կերպ. «41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն ամբողջությամբ լքել է Թուրքիան»:

Հատուկ ընդգծվում է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ ՔԲԿ-ականները չեն զբաղեցրել Թուրքիայում գտնվող իրենց ձմեռային ռազմազաները:

Տեղեկությունների համաձայն՝ Թուրքական զինուժն այժմ համապատասխան ուսումնասիրություններ է կատարում զինյալների կողմից լքված ապաստարաններում:

Աղբյուր՝ Ermenihaber