copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 11:33 28-10-2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

Հռոմի Պապ Լևոն XIV-ն ընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Թուրքիա: Այցը տեղի կունենա նոյեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նախատեսվում է, որ Հռոմի պապը կհանդիպի Կ. Պոլսի արքեպիսկոպոս և Էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոս 1-ինի հետ։ Նրանք կմասնակցեն Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակին նվիրված միջոցառմանը։

Աղբյուրը նշում է, որ այցի ընթացքում Հռոմի պապն Անկարայում պետք է հանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետև կայցելի Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթ։ Թուրքիա այցից հետո Հռոմի պապը կուղևորվի Լիբանան։