copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 11:30 25-10-2025

Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպան է նշանակել

Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը կդառնա Սիրիայում Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Նրա նշանակման մասին, վկայակոչելով ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, հայտնել է NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Յըլմազը կդառնա Թուրքիայի առաջին դեսպանը Սիրիայում վերջին 13 տարվա ընթացքում։
2012-ի մարտին Դամասկոսում թուրքական դեսպանատունը փակվեց և վերսկսեց գործունեությունը միայն անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Սիրիայում իշխանությունը փոխվեց:

Այդ ժամանակ Սիրիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար էր նշանակվել Բուրհան Քյորօղլուն։