copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:30 23-10-2025

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, կամավոր ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 2035-Ա/2 հրամանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:

Հրամանով հաստատված քննական կենտրոնները վերաբերում են նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորմանը: Նշյալ խմբի ատեստավորման ժամի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Նշենք, որ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություն ատեստավորման մասնակիցները կստանան նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում