Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:18 23-10-2025

Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը». Գեղամ Մանուկյան

Քիչ առաջ վերադարձա Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայրից։ Արդեն երկրորդ օրն է գործընկերներիս հետ Էրեբունի, Նաիրիի ՁՊՎ-ներում հանդիպում ենք գյումերից տասնյակ ձերբակալվածների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պարզ մարդիկ, աշխատող, ընտանիք պահող։ Մեծ մասը՝ բգռնատարների վարորդ, քաղաքային կոմունալ տնտեսության աշխատակից։

Այն ինչին ականատես ենք եղել, եթե ողբերգական չլիներ, լավ հոմորային պատմության կարող էր նմանվել։

Գրեթե բոլոր վարորդներին հանդիպելիս, նույն պատմությունն էր՝ մինչ Գյումրու քաղաքապետարանի մոտ բողոքի գործողությունները, պարեկները կանգնեցրել են քաղաքապետարանի բեռնատարները, ջրցանները, պատճառաբանել, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարկ։ Բայց արդեն երեկոյան բոլորին տարել ոստիկանատներ, տեղափոխել քննչական, ապա՝ 72 ժամ ձերբակալել, իսկ երեկ եւ այսօր համատարած մեղադրանք առաջադրած, ձերբակալման միջնորդությամբ տանում են դատարան։

Համատարած մարաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։

Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեական խնդիրներ ունեցող քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։

Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։

Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարաողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ