Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 21-10-2025

Օրակարգ․ Նիկոլն ու Սերժը դաշտը համատեղ մաքրում են իրենց ընդհանուր ախոյաններից․ Արգիշտի Կիվիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման, նրա, ինչպես նաև Միքայել Սրբազանի կալանավորման հարցում Սերժ Սարգսյանի ունեցած ազդեցության, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների, Վեհափառին ձերբակալելու հավանականության, առաջիկայում արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության, ընդդիմադիր դաշտի վերադասավորումների, Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արգիշտի Կիվիրյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դաշտը մաքրում են իրենց ընդհանուր ախոյաններից։

«Այսօրվա դրությամբ սա տեսնում ենք, որ «խիստ պատահականությամբ», իբր խիստ պատահականությամբ՝ չակերտավոր, դատվողները հիմնականում ոչ թե նորից եմ ասում՝ էդ քրեական գործով գնացողները, մի ամիս նստողները, բան, այլ բավականին երկար նստողները, ծանր հոդվածներով այո՛, Սերժ Սարգսյանի ախոյաններն են։ Այսինքն՝ այս երկուսը ոնց որ համատեղ ձևով դաշտը մաքրում են իրենց ընդհանուր ախոյաններից»,- ասաց նա։

Վերլուծաբանը նկատում է նաև, որ եկեղեցին սխալվեց՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի հետ լեզու գտնել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում