Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 10:10 16-10-2025

Հայ առաքելական եկեղեցին մեր երկրում իմունիտետն ու դիմադրությունն ապահովող ինստիտուտներից է

«Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարությունները առաջին անգան չէ, որ գալիս են և այստեղ դրսևորում են ստանում, ըստ էության, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանից հնչող հայտարությունները որպես առաջադրանք էր ընկալում և տեղում իրացնում է։ Դա վերաբերում է ոչ միայն հոգևորականներին, այլ նաև այն ընդդիմադիր ուժերին, որոնք ունեն արժանապատվություն, պայքարում են, և բնականաբար այն ուժերին, որոնց բառապաշարը ադրբեջանցիներին որևէ ձևով չի բավարարում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայ առաքելական եկեղեցին մեր երկրում իմունիտետը ապահովող, դիմադրությունն ու համերաշխությունն ապահովող ինստիտուտներից է, որը որևէ ձևով չի բխում այս իշխանության քաղաքականությունից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված