Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 15-10-2025

Օրակարգ. Նիկոլ Փաշինյանը հուդաներից կոպերատիվ եկեղեցի է ստեղծում. Տիգրան Քոչարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի ու բարձարաստիճան հոգևորականների ձերբակալության, Մայր Աթոռի արձագանքի և համարժեք քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին հաջորդած շահարկումների, 2026-ի ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումների, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի շանսերի, Էջմիածնում սպասվող ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերբերյալ։

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է հուդաներից կոպերատիվ եկեղեցի ստեղծել։ «Ինքը ստեղծելու է, փորձելու է ստեղծել իր այսպես ասենք Հայաստանի «Առաքելական եկեղեցի»՝ «4-րդ հանրապետության Առաքելական եկեղեցի»՝ այնտեղ ներգրավելով այս հուդաների, տարբեր հուդաներին, եկեղեցուց հեռացվածներին, նոր, միգուցե ինչ-որ մարդկանց, նոր եկեղեցականներ արագ կարտադրեն, կներեք՝ բառիս համար և դրանցով լցնելու է Հայաստանի Առաքելական եկեղեցին։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարով Հայաստանում ստեղծվել էր զուգահեռ Դաշնակցություն, ես լավ հիշում եմ՝ ասում էին կոպերատիվ Դաշնակցություն, հիմա այստեղ կոպերատիվ մի հատ եկեղեցի են փորձելու ստեղծեն»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ այն աշխատելու է Ստամբուլի Հայոց պատրարքարանի մոդելով։

Մեդիափորձագետը շեշտեց նաև, որ Վեհափառը վատ խորհրդականներ ունի, որոնցից պետք է ձերբազատվի։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները