copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:10 13-10-2025

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոյի Աջափնյակի կայարանը «չկառուցելու» հարցը. ավագանու անդամ

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոն «չկառուցելու» հարցը, որը բացատրվում է հետևյալ կերպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

««Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,125,040.0 հազ. դրամով, որի համատեքստում կնվազի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,266,490.0 հազ.դրամով՝ հաշվի առնելով, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025 թվականի հունիսի 9-ին, և այն, որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ, ուստի այդ մասով նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չէ»։

Նիկոլ Փաշինյան, լավ չհասկացաք հիմա, որ մետրոյի կառուցման աշխատանքներն էլի չեք անելու ո՞վ է մեղավոր Դու՞ք, Ավինյա՞նը , թե բոլո՞րդ՝ Դուք , Վազգեն Սարգսյանի եղբայրը, Ավինյանը, ՔՊ բոլորդ միասին:

Մեկ էլ մի բան էլ կբացատրեք , եթե կառավարությունը Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,1 մլրդ դրամով , Ավինյանն ի՞նչից է որոշել, որ հենց մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,2 մլրդ-ը պետք է չեղարկի։

Անհամբեր սպասելու եմ եկող տարվա նախընտրական քարոզարշավին, որ տեսնեմ թե նորից ո՞նց եք ժողովրդին կեղծ խոստանալու մետրո կառուցելը

Հ Գ Տի՛կ, ապեր մի բան ասել, բայց այստեղ այտեղ չխոսաս՝ փորձանքի «ռաստ կգաս»։
էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու , իզուր տեղն էլ ռեկլամ եղար»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից