Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:01 13-10-2025

ՀՀ-ԵՄ կոմիտեի նիստում քննարկվել են վիզայի դյուրացման և շենգենյան ընթացակարգի բարելավման հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը և Եվրոպական հանձնաժողովի՝ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման մեկնարկին բացման խոսքերով են հանդես եկել Կոմիտեի համանախագահները, որից հետո ընդունվել է Կոմիտեի նախորդ՝ յոթերորդ նիստի արձանագրությունը։ Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման գործընթացը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Շենգենյան մուտքի վիզաների տրամադրման վիճակագրությանը, ինչպես նաև Համաձայնագրի կիրարկումից բխող այլ հարցերի։

Հայկական կողմը բարձրաձայնել է Համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները՝ ընդգծելով հատկապես ժամադրությունների սահմանափակ հասանելիությունը, տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, Համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի և վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են բարձրացված խնդիրները հասցեագրելու հնարավոր տարբերակները։

Անդրադարձ է կատարվել նաև հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներին ու Հայաստանի արձանագրած առաջընթացին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել