copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 17:39 12-10-2025

Եվրամիությունը գործարկել է մուտքի և ելքի թվային համակարգի ներդրումը

Այսօր Եվրոպական միության և Շենգենյան գոտու արտաքին սահմաններում սկսվել է մուտքի և ելքի նոր թվային համակարգի (Entry/Exit System, EES) ներդրումը. հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով «Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը։

EES համակարգը վերաբերում է բոլոր երրորդ երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ Ուկրաինայի, որոնք հատում են Շենգենյան գոտու արտաքին սահմանները կարճաժամկետ կեցության նպատակով (մինչև 90 օր՝ 180-օրյա ժամանակահատվածում), այն ավտոմատացված կենտրոնացված տվյալների բազա է, որը նախատեսված է սահմանահատումների էլեկտրոնային վերահսկման համար՝ առանց անձնագրում դրոշմակնիք դնելու։

Շենգենյան գոտի առաջին մուտքի ժամանակ, համակարգի գործարկումից հետո, անձը կանցնի ընդլայնված գրանցում, որը կներառի կենսաչափական տվյալների հավաքագրում՝ դեմքի պատկերի և չորս մատնահետքերի տեսքով։ Հետագա սահմանահատումների դեպքում գործընթացը կլինի ավելի պարզեցված և արագացված, քանի որ կենսաչափական տվյալները կհամեմատվեն արդեն առկա թվային տեղեկատվության հետ։

Համակարգը ավտոմատ կերպով կարձանագրի մուտքի/ելքի ամսաթիվը, ժամը և վայրը։
Սպասվում է, որ ԵՄ անդամ երկրների սահմանային մարմինները համակարգը աստիճանաբար կգործարկեն վեցամսյա անցումային շրջանի ընթացքում։

Նոր համակարգի ներդրման նպատակն է՝ արագացնել սահմանային վերահսկողությունը, բարձրացնել անվտանգության մակարդակը, ճշգրիտ հաշվարկել ԵՄ երկրներում քաղաքացիների կեցության ժամկետները, կանխել անօրինական միգրացիան և այլն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում