copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 17:05 12-10-2025

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել, դրանք շարունակվել են նախագահական վարչակազմերի միջոցով․ Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել և շարունակվել են, այդ թվում՝ նախագահական վարչակազմերի և օգնականների միջոցով:

Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է Պավել Զարուբինի հետ ճեպազրույցում։

Պեսյովը հավելել է, որ Կրեմլը ակնկալում է, որ Պուտինի և Ալիևի հանդիպումից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդրահարույց հարցերը կլուծվեն «որոշակի արագությամբ»։