Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:26 10-10-2025

Քանդված ու զավթված․ քաղաքապետարանը մոռացել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում մայթ է եղել

Երեք տարի առաջ փլուզված Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկելի 4-րդ գոտին մինչ օրս չի վերականգնվել։

Հիշեցնենք՝ 2022 թ․ մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվել էր, և խճուղին դարձել էր անանցանելի։ Հունիսի 13-ին երթևեկությունը վերականգնվել էր, սակայն խճուղու փլուզված հատվածը՝ դեպի Լենինգրադյան փողոց, կազմակերպվում է երկու, իսկ հակառակ ուղղությամբ՝ երթևեկության մեկ գոտով։

Ճանապարհի այդ հատվածը փլուզվել էր հարակից հողատարածքում «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հետևանքով։

Այս մասին Երևանի քաղաքապետարանից Oragir.News-ին հայտնում են, որ շինարարության մի հատվածը արդեն ավարտական փուլում է, այդ հատվածի շինարարությունը իրականացնում է հենց «Սահակյանշին» ՓԲԸ-ն։

Oragir.News-ի նկարահանած տեսանյութից պարզ է դառնում, որ փաստացի մայթը գտնվում է զավթված վիճակում, իսկ քաղաքացիները ահազանգում են, որ անհնարին է այդ հատվածով անցնել առանց երթևեկելի գոտում հայտնվելու, ինչը վտանգում է քաղաքացիների կյանքը։

Այս մասին ևս Oragir.News-ին շատ անհասկանալի պատասխաններ տվեցին․ «Որտեղ որ շինարարություն է գնում այս պահին, այդ հատվածում երբևէ մայթ չի եղել։ Իսկ մյուս հատվածում կա բարեկարգված մայթ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է