copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:10 08-10-2025

Վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը. Ամստերդամը՝ Սամվել Կարապետյանի մասին

«Չեմ զլանա նորից ընդգծել, թե ինչու է Սամվել Կարապետյանի գործը քաղաքական»։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Իմ վերջին հայտարարությունում ես արդեն շեշտել եմ մի շարք հանգամանքներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս գործի քաղաքական բնույթը։ Այնուամենայնիվ, հստակեցնենք կարևոր ցուցիչները․

Քաղաքական կապեր դատախազության հետ․ գործը նախաձեռնել է գլխավոր դատախազը, որի սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատավարության անկախությունը։

Վարչապետի անձնական ներգրավվածությունը․ իրավական երկրներում գործադիր իշխանության ղեկավարի անմիջական միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է։ Սակայն հենց վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը։

Անօրինական հիմքեր կալանքի համար․ Կարապետյանին վերագրված խոսքերն օգտագործվել են որպես կալանքի պատճառ, մինչդեռ միջազգային իրավական պրակտիկան նման նախադեպերը բացարձակապես չի ճանաչում։

Այս բոլոր ցուցիչները միասին վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել