Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 14:07 08-10-2025

Ինչ է սպասվում մեզ, եթե Սահմանադրությունը չփոխվի․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

Գրեթե անկհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, որտեղ այլևս հղում չի լինի Անկախության Հռչակագրին:

Սա Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Այսպիսով, եթե Սահմանադրությունը չի փոխվում, ապա Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման տակ ևս տասնամյակներ, այս անգամ՝ պարտված, Արցախը և հարակից տարածքները կորցրած վիճակում: Քանի դեռ կային Արցախը և հարակից տարածքները, Ադրբեջանը բանակցելու ցանկություն ուներ, այսօր, թվում է, նման ցանկություն չունի:

Դրա ցուցիչներից մեկը Հայաստանի իշխանությունների նյարդերի վրա խաղալն է՝ Զանգեզուրյան միջանցք բառապաշարը հատուկ կիրառելով:

Իսկ ի՞նչ է սպասվում մեզ, եթե Սահմանադրությունը չփոխվի: Բացարձակապես անիմաստ է այսօր քննարկել՝ ճիշտ է՞ եղել Հայոց ցեղասպանությունն ու Հայաստան-ԼՂԻՄ միացումը Հռչակագիր մտցնելը:

Այսօր ավելի կարևոր է քննարկել՝ ինչ է սպասվում Հայաստանին, եթե.

ա/ Փաշինյանն ու թիմը չվերընտրվեն գալիք խորհրդարնական ընտրություններում,

բ/ Հայաստանի ժողովուրդը մերժի սահմանադրական փոփոխությունները:

Ես կարծում եմ, որ այս հարցերի շուրջ պետք է լինի Հայաստանի ներքաղաքական բանավեճի օրակարգային հարցերից մեկը:

Ճիշտ է, սահմաններում այսօր խաղաղություն է, իշխանությունները խաղաղության օրակարգի մեջ են, բայց մենք մոռանում ենք, որ գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք մեզ հաղթել են պատերազմում և պարտադրել իրենց պայմանները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան