Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 18:15 07-10-2025

Մենք հետևում ենք Հարավային Կովկասի զարգացումներին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի Գաբալա քաղաքում մասնակցել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովին։

Ի թիվս այլ հարցերի՝ Էրդդողանն անդրադարձել է Հարավային Կովկասին և Հայաստան-Ադդրբեջան հարաբերություններին։

«‎Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասի զարգացումներին, այլ նաև անկեղծորեն աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար իրականացվող քայլերին։

Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հայտարարությունը համարում ենք հաջողված քայլ և ակնկալում դրա շարունակությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուր՝ Ermenihaber