copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 22:59 06-10-2025

13-ամյա դպրոցականը ձերբակալվել է ChatGPT-ում արած անհաջող կատակի համար

Ամերիկայում 13-ամյա աշակերտը բանտարկվել է այն բանից հետո, երբ ChatGPT-ում գրել է․ «Ինչպե՞ս սպանեմ ընկերոջս դասի ժամանակ»։

Դպրոցի Gaggle անվտանգության համակարգը անմիջապես արձանագրել է հաղորդագրությունը և ահազանգել ոստիկանությանը։

Արտակարգ ծառայությունները ժամանել են դպրոց, և դեռահասը ձերբակալվել է հենց դասի ընթացքում։

Հետագայում պարզվել է, որ նա որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել․ տղան պարզապես ցանկացել էր զվարճալի պատասխան ուղարկել իր ընկերոջը՝ փորձելով կատակ անել արհեստական բանականության միջոցով։

Ամենից շատ դիտված