copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:14 04-10-2025

Վրաստանի նախագահը խոսել է Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մասին, հաղորդում է Գրուզիա-օնլայնը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կայացել է՝ չնայած ընդդիմախոսների հակառակ պնդումներին։

«Այս ամբողջ ընթացքում արմատական թևի հեռուստատեսությունները, կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները խաբել են հասարակությանը՝ պնդելով, թե դա «ֆեյք նյուզ» է, թե Վրաստանի նախագահին չէին հրավիրել, թե Կավելաշվիլին լուսանկարին արհեստականորեն էին ավելացրել, թե հանդիպում չի եղել, թե զրույց չի եղել։ Ես ցանկանում եմ ճշմարտությունն ասել մեր հասարակությանը՝ Թրամփի հետ հանդիպմանը հրավիրվել էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, ով հնարավորություն է ունեցել զրուցել ԱՄՆ նախագահի հետ», - հայտարարել է Կավելաշվիլին։

Նա պարզաբանել է, որ զրույցի ընթացքում Թրամփի կողմից հեռախոսազրույցի վերաբերյալ նախնական համաձայնություն չի եղել, սակայն ԱՄՆ նախագահը խոստացել է վերադառնալ երկրների միջև հարաբերությունների վերականգնման հարցին։

«Կապը պարտադիր չէ, որ հեռախոսազանգ լինի», - հավելել է նա։

Միխայիլ Կավելաշվիլին կոչ է արել դադարեցնել այցի շուրջ շահարկումները և ընդգծել իր դիրքորոշման օրինականությունը։

«Ո՞վ էր ներկայացնում վրաց ժողովրդին Ամերիկայում։ Ո՞վ էր հրավիրված Թրամփի հետ ընթրիքին։ Թրամփը հրավիրել էր Վրաստանի նախագահին՝ անուն-ազգանունով։ Միխեիլ Կավելաշվիլին՝ Վրաստանի նախագահը, հրավիրված էր հանդիսավոր ընթրիքի. սա իրականություն է և փաստ», - հայտարարել է Կավելաշվիլին։

Նյու Յորք կատարած այցի ժամանակ Կավելաշվիլին հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում իրենց հրավիրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից կազմակերպված ընթրիքին։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում