copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:35 03-10-2025

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ կրճատում ենք մեր երկրի տարածքը. Նիկոլ Փաշինյան

Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, և մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի բացման ժամանակ:

«Երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես գոնե ինչ-որ երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում՝ ստվեր, որն ամեն օր մեր փողոցներով, մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել և սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այստեղ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առնչվում, երբ պարզվում է, որ մենք, Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում... ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել