copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 21:04 02-10-2025

Բաքուն Երևանի «վերջին խանի» շինծու ժառանգի է ներկայացրել, որ իր «պատմական տարածքները» հիշեցնի

Monument watch-ը գրում է.

2025 թվականի սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում հայտնվեց տեղեկատվություն «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում անկացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծի ավարտի մասին։ Նպատակն էր եվրոպացիներին ներկայացնել «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը»(https://azertag.az/xeber/almaniyada__quotqerbi_azerbaycan_senetkarligi_quot_layihesi_basa_chatib-3761319):

Գերմանիայում անցկացվող այս շարքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ «Թուրքիայի պատմության և մշակույթների» թանգարանի հիմնադիր Ջեմալեդդին Օզդեմիրը իր ելույթում նշեց, որ նման նախագծերը կարող են մեծ ներդրում ունենալ Գերմանիայի և Ադրբեջանի միջև մշակութային հարաբերությունների հետագա խորացման և զարգացման գործում (https://visiontv.az/article/qerbi-azerbaycan-senetkarligi-almaniyada-tanidildi): Հինգ օր շարունակ Նյուրնբերգում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ «Օբյեկտիվ» մշակույթի կենտրոնում, Թուրքական թատրոնում և «Մեդինա» միավորումում։ Այս հարթակներում կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ և արվեստի երեկոներ, Թուրքական թատրոնում կազմակերպված միջոցառումների շրջանակներում անցկացվել է նաև ադրբեջանա-թուրքական երաժշտական երեկո (https://www.bayraqdar.info/2025/09/24/q%C9%99rbi-az%C9%99rbaycan-s%C9%99n%C9%99tkarligi-almaniyada-tanidildi/)։

Նման միջոցառումները արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության փորձերը միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը՝ այն կապելով բացառապես ադրբեջանական կամ թյուրքական ինքնության հետ։

Նաախագծի անվանման ձևակերպումը ինքնին քաղաքական բնույթ ունի։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը պաշտոնական Բաքվի խոսույթում օգտագործվում է Հայաստանի տարածքը ներկայացնելու համար՝ այն դիտարկելով իբր «պատմական ադրբեջանական հող»։ Հետևաբար, այս նախագիծը չի սահմանափակվում արվեստի տարածմամբ․ այն իր մեջ ներառում է տարածքային պահանջատիրության գաղափարական տարր, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել նոր մշակութային նարատիվ, իսկ նախագծի անցկացումը Գերմանիայում՝ եվրոպական լսարանի առջև, նպատակ ունի արտաքին քաղաքական մակարդակում ամրապնդել այս նարատիվը։

Այստեղ մշակույթը օգտագործվում է որպես փափուկ ուժ․ միջազգային հարթակներում իրականացվող նախագծերով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր ներկայացրած պատմական պատկերը բնական և օրինական է։

Նկատելի է, որ նմանատիպ նախաձեռնություններում ադրբեջանական կողմը հրավիրում է մի անձի, ում ներկայացնում է որպես Երևանի վերջին խանի ժառանգ: Այս անձը՝ Ամիր Ալի Սարդարի Իրավանը, ըստ ադրբեջանական կողմի խորհրդանշական անձ է՝ որպես հիշեցում Ադրբեջանի պատմական տարածքների և մշակութային ժառանգության շարունակականության մասին։ Նրա մասնակցությունը միջոցառմանը հավելյալ ուշադրություն է հրավիրում այն գաղափարի վրա, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հիշողության և ինքնության պահպանման միջոց (https://medeniyyet.info.az/page/news/79692/Nurnberq-muzeyinde-Qerbi-Azerbaycan-senetkarligi-sergisi.html)։

Նախագիծը ֆինանսավորվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության կողմից։ Այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի մշակութային դիվանագիտության գործիք, որը օգտագործում է մշակույթը որպես փափուկ ուժ։

Այսպիսով, Նյուրնբերգում անցկացված «Արևմտյան ադրբեջանական արհեստագործություն» նախագիծը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ Ադրբեջանի մշակութային քաղաքականության շարունակություն՝ ուղղված պատմական հիշողության վերաշարադրմանը և հայկական մշակութային ժառանգության մերժմանը։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ