copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:18 02-10-2025

Երևանի կրկեսի տոմսի արժեքը 40000 դրա՞մ է․ Պետրոսյանի պարզաբանումը

Հոկտեմբերի 25-ին Կրկեսի շենքը կրկին իր դռները կբացի հայաստանյան հանդիսատեսի առաջ։ Ինչպես արդեն հայտնել է «Տաշիր Արենա»-ն, այդ օրը տեղի կունենա «Էթերնիա» շոուն, որի տոմսերն արդեն վաճառքում են։

Սոցցանցերով շրջանառվում է միայն 40 000-ոց տոմսերի գովազդը։ Թե ինչ նպատակով է արվում, և ինչու մարդկանց չեն իրազեկում նաև էժան տոմսերի մասին, Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ «Տաշիր Արենա» ընկերությունից։ «Տաշիր Արենա»-ի հետ կապ հաստատելու փորձերն ապարդյուն եղան։

Փորձեցինք կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից ճշտել՝ տոմսերի արժեքից արդյոք տեղյա՞կ է, և ինչո՞ւ են փոքրիկների համար նախատեսված ներկայացման տոմսերն այդքան թանկ։

«Ես նույնիսկ էդ գովազդը չեմ տեսել, միայն գիտեմ՝ 5000-40 000 դրամ արժեն»,- ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավարը՝ հորդորելով պատասխանատուներին ուղղել մեզ հուզող հարցերը։

Ս․ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր հետ չե՞ն քննարկել տոմսերի վերաբերյալ հարցեր։ Վերջինը պատասխանեց, որ իր հետ ոչ ոք բացարձակ նման հարց չի քննարկել։

Նշենք՝ շատ քաղաքացիները վրդովված են, որ կրկեսի շենքում, որտեղ սովորաբար մանկական ներկայացումներ են ցուցադրվում, տոմսերն իրենց բարձր գներով անհասանելի են փոքրիկների համար։

Իսկ «Տաշիր Արենա»-ն, որը հայտնի է բարեգործական ծրագրերով, պետք է որ շահագրգռված լիներ տոմսերի մատչելիության հարցում։

Հ.Գ.: Մեր հրապարակումից մեկ օր անց «Տաշիր Արենա»-ն մեկնաբանություն է ներկայացրել, որն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում