copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:17 01-10-2025

Կառավարության խոստումների մեծ մասը անկատար է մնացել, երբ հանրային ճնշումը թուլացել է

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր համախմբվածությունը։ Առանց միասնական ու համառ պայքարի՝ մենք չենք կարող հասնել մեր խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հետ ԱԻՊ խորհրդի մասնագիտական աշխատանքային խմբերի բանակցությունների ընթացքում բոլոր բարելավումները ձեռք են բերվել բացառապես հանրային ճնշման շնորհիվ։ Միայն միասնական պայքարի արդյունքում մենք կարողացանք ապահովել՝
ևս երկու ամիս 50.000 դրամ աջակցության շարունակությունը,

ավելի քան 150 բնակավայրերում տան գնման գումարի ավելացումը՝ 3 միլիոնից 4 միլիոնի,
բազմաթիվ սահմանափակումների հանումը բնակարանային ապահովման ծրագրից և այլն։
Սակայն ի՞նչ եղավ հետո։ Երբ կառավարությունը համոզվեց, որ հանրային ճնշումը թուլացել է, խոստումները դադարեցին կատարվել։ Նրանք մեզ խաբեցին՝ տալով խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացրին։

Կառավարության որոշում կայացնողները շատ լավ տեղյակ են մեր բոլոր խնդիրներից։ Խնդիրը անտեղյակությունը չէ, այլ կամքի բացակայությունն ու խաբեությունը։ Նրանք անգամ ընդունել են, որ բնակարանային ապահովման ծրագրում լուրջ բացեր կան, որ զբաղվածության ծրագիրը անարդյունավետ է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Բայց այդ ամենը մնացել է միայն քննարկումների մակարդակում, և մինչ օրս որևէ իրական քայլ չի արվել նշված ծրագրերի էական ու համակողմանի բարելավման ուղղությամբ։

Կառավարության խոստումների մեծ մասը՝ թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ պայմանավորվածությունները, թե՛ մեր աշխատանքային խմբերի և ԱՍՀ նախարարի տեղակալների միջև արձանագրությամբ ամրագրված կետերը, մնացել են անկատար հենց այն ժամանակ, երբ հանրային ճնշումը թուլացել է։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարց ուղղել ՀՀ կառավարությանը և հատկապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե ինչու մինչ այսօր չեն կատարվել Խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհակալություն ենք հայտնում այն հարյուրավոր մարդկանց, ովքեր արդեն միացել են մեր շարժմանը։ Ձեր աջակցությունը մեր ամենամեծ ուժն է։

Պետք է հստակ գիտակցենք․ մեր խնդիրները չեն լուծվելու միայն բաց նամակներով կամ քննարկումներով։ Իրական փոփոխությունները լինելու են բացառապես համախմբված ու միասնական պայքարի շնորհիվ։ Միայն այդպես կարող ենք ստիպել իշխանություններին հաշվի նստել մեզ հետ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը