Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:28 30-09-2025

Մուրճն ու մեխը ձեր ձեռն ա, Ցեղասպանության մասին հոդվածը ընդունեք, սխալ անենք՝ մի հոգու ավել կդատեք

Մուրճն ու մեխը ձեր ձեռն ա, Ցեղասպանության մասին հոդվածը ընդունեք, սխալ անենք՝ մի հոգու ավել կդատեք։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով քննարկվող նախագծին։

Նշենք, որ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է խստացնել և հստակեցնել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։

Այն վերաբերում է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հերքմանը, արդարացմանը կամ դրանց վտանգավորության նսեմացմանը։ Նախագծի հեղինակները շեշտում են, որ այս կարգավորումը երբևէ չի կիրառվել, թեև հրապարակային հայտարարություններ բազմիցս հնչել են։