Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 30-09-2025

Այս իշխանությունը դավաճան է․ իրենցից ամեն ինչ սպասելի է․ հարցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ սեպտեմբերի 19-ը՝ Արցախի հանձնման օրը Հայաստանի անկախության օրն է։

«Մենք պահել ենք Հայաստանի անկախությունը։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ անկախության կորուստն է փրկվել։ Եվ եթե ուզում եք իմանալ, ՀՀ իրական անկախության օրը սեպտեմբերի 19 է եղել, երբ կարող էր կորցնել իր անկախությունը, բայց դա տեղի չի ունեցել»,- ասել է Պապոյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Գևորգ Պապոյանը Հայաստանի անկախության օրը համարում Արցախի հանձնման օրը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այս իշխանություններից այլ բան սպասել պետք չէ։ Որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Դե, էդ իրանց ոճն ա, ուրիշ բան սպասո՞ւմ ենք։ Չենք սպասում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս իշխանությունում դավաճաններ են։

«Էն, ինչ վերաբերվում ա էսօրվա իշխանություններին, ինձ դրանց մասին հարցեր մի տվեք։ Իրենք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, իրենք ամենաառաջին դավաճաններն են, հայ ժողովրդի և մեր ազգային ինքնության դավաճաններն են»,- նշեց նա։

«Ապուշ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից