Հայաստանի անկախությունից ի վեր մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է զորահանդես, առաջինը 1992-ին էր։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Անկախության օրվան նվիրված զորահանդես չի կազմակերպել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ զորահանդես կանցկացնի»։
Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանից երբևէ մարտական տրամադրվածություն չի տեսել, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։
«Չէ հա, ես էդ անվան հետ կապված ոչ մի բանի չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չի հավատում։ «Ես իրան ընդհանրապես չեմ հավատում, իր ոչ մի արածը տրամաբանական չի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այսքան ժամանակ չի տեսել Նիկոլ Փաշինյանին մարտական տրամադրվածությամբ։ «Երևի ոչ, որովհետև այսքան ժամանակ չեմ տեսել, որ ինքն ինչ-որ մարտական տրամադրվածություն ունենա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․