copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:54 22-09-2025

Զե՛րծ մնացեք ձեր առցանց բանկի հաշվի վերաբերյալ մուտքանունը, գաղտնաբառը և բանկային կոդը տրամադրելուց. ՆԳՆ

Զերծ մնացեք Ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի վերաբերյալ մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունը:

«Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ Ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել Ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, չվստահեք:

Իրականում՝ այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել Ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:

Արդյունքում՝ մուտք գործելով Ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով Ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես Ձեր հաշվում առկա, այնպես էլ Ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:

Հիշեք՝ բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով, զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության, երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում, չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել Ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը»,-ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից