Ներքին Խոսք Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:30 22-09-2025

«Թրամփի ուղու» բացումն իրատեսական է, բայց դա միայն Փաշինյանից չէ կախված

Մերի Հակոբյան

Լրագրող

Օգոստոսի 8-ից «Թրամփի ուղու» շուրջ քննարկումները հայաստանյան ներքաղաքական օրակարգի անբաժան մասն են դարձել։

Իր անունը կրող նախագծին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձավ նաև Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում՝ նշելով, որ ակնկալում է բացահայտել Հայաստանի ներուժը, այդ թվում՝ այս նախագծի շրջանակնում։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում նկատում է, որ եթե տարածաշրջանային գործընթացներում ներգրավվեն ավելի լայն դերակատարներ, ապա Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների բացման հավանականությունը ավելի կմեծանա։ Ըստ նրա՝ այս դեպքում «Թրամփի ուղին» ավելի իրատեսական նախագիծ է դառնում, իսկ Մոսկվան ի զորու չէ վիժեցնել այն։

«Ռուսաստանի համար ակնհայտ է, որ այն ձեռնտու չէ, սակայն Մոսկվան այլևս չունի այն գործիքակազմը, որով նախկինում ճնշում էր գործադրում Հայաստանի վրա։ Արցախի կորուստից հետո այդ լծակները թուլացել են, և ներկայումս Ռուսաստանի հնարավորությունները՝ խոչընդոտելու այս նախագծին, այնքան էլ մեծ չեն»։

Քաղաքագետի համոզմամբ՝ այս նախաձեռնության իրագործումը միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքից կախված չէ։ Ճանապարհների բացումը ենթադրում է նաև Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ, որոնցով Կենտրոնական Ասիայից բեռնատարները պետք է անցնեն Ադրբեջանի տարածքով, այնուհետև՝ Հայաստանից դեպի Նախիջևան, Թուրքիա և Եվրոպա, որը, Վարդանյանի դիտարկմամբ, գործընթացը դարձնում է բազմակողմանի։

Փորձագետը նկատում է, որ վերջին շրջանում այս նախագծի իրագործման շանսերը մեծացել են․

«ԱՄՆ-ն արդեն 145 միլիոն դոլարի փաթեթ է հատկացրել, ինչը վկայում է, որ գործնական քայլեր են ձեռնարկվում։ Հայաստանը այլևս չի ընդդիմանում այս գաղափարին, հակառակը՝ շահագրգռված է, որ այն կյանքի կոչվի»։

Արմեն Վարդանյանը հավելում է՝ նախագծի իրականացման շանսերը մեծացել են, քանի որ մի շարք խոչընդոտներ դրա ճանապահից արդեն իսկ վերացել են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում