copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:05 20-09-2025

Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված 1000-ամյա անեծքը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՔՊ 7-րդ համաժողովում անդրադարձել է մայրերի դերին Հայաստանի քաղաքականության ձևավորման վրա։

«Հայաստանի իրական պետությունը, իրական անկախությունը, իրական ինքնիշիանությունն անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել, պետականությունը անհնարին դարձող հանգույցն ենք մենք քանդել, և այսօր արդեն գտնվում ենք այդ հանգույցից այս կողմ։ Սա է պատճառը, որ մեզ մեղադրում են քանդելու մեջ՝ Հայաստանի ֆիզիկական և բովանդակային կառուցապատման ֆոնին։ Հայաստանում երբեք, շատ վաղուց առնվազն այս ծավալի շինարարություն չի եղել, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ։

Ինչո՞ւ։

Որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված 1000-ամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ուժեղ, իրապես ինքնիշխան պետություն։ Մենք քանդել ենք այդ անեծքը, որ 1000-ամյակների խաչմերուկում, որ թվում էր, թե պատմական ավանդույթի ու շրջափուլի բերումով հայ ժողովրդի պետությունը գնում է դեպի հերթական անխուսափելի կործանման, ի հայտ եկավ բացարձակապես անսպասելի մի գործոն՝ Հայաստանի սնուցող մայրերի գործոնը, ովքեր կործանելով ուրիշների կողմից մեզ պարտադրված, մեզ համար պատրստված հայրենիասիրության մոդելը, մեզ պարտադրեցին ձևավորել պետականակենտրոն հայրենիսիրության ուղերձը՝ Հայրենիքը պետությունն է սիրում ես հայրենիքքդ ուժեղացրու պետությունդ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում