copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 13:45 19-09-2025

Քաղաքի 400 մլն դոլար ունեցող բյուջեի ճակատագիրը կարող է արժանանալ ԱՆԻՖ-ի 20 մլրդի ճակատագրին

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է.

«ՀՀ քաղաքացիների հաշվին՝ Փաշինյանի «գրեֆը» Ավինյանին: Պետական բյուջեից 2 մլրդ դրամ կտրամադրեն փոքրամասնության «քաղաքապետին», իբր վերելակներ ու ավտոբուսներ գնելու համար։

Երևանի բյուջեն մսխողներին չի բավարարում 400 միլիոն դոլարը քանի որ աջ ու ձախ վատնելով կանգնել են փաստի առաջ։

Թանկացումների հեղինակները՝ տրանսպորտից մինչև աղբահանություն ու գույքահարկ, չեն կարողանում կառավարել քաղաքը արդյունավետ։

Փաշինյան-Ավինյան տանդեմը որոշել է, որ բացի քաղաքային բյուջեն, կարելի է նաև պետականը վատնել սեփական քմահաճույքով։

Քաղաքի 400 միլիոն դոլար ունեցող բյուջեի ճակատագիրը, կարող է արժանանալ ԱՆԻՖ-ի 20մլրդի ճակատագրին։

Քիչ մնաց, ալան-թալանի վերջը գալու է…

Գալու է քաղաքացու «վրեժի» ժամանակը ու դա լինելու է տեղական կամ համապետական ընտրություններին ակտիվորեն մասնակցելով ու մերժելով ներկա խայտառակ վիճակը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում