copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 09:22 19-09-2025

Արամ Ա-ն Վատիկանում բարձրացրել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը

Հինգշաթբի, 18 Սեպտեմբեր 2025-ին, Ղազախիստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ գումարուած գագաթնաժողովին առընթեր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Լեւոն ԺԴ. Պապին անձնական ներկայացուցիչին՝ քարտինալ Ճորճ Ժաքոպ Քուվաքատին հետ, որ միաժամանակ Վատիկանի միջ-կրօանական յարաբերութեանց բաժանմունքի նախագահն է:

Հանդիպման ընթացքին, բնականաբար, քննարկուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ շարունակուող սերտ գործակցութիւնը։ Շեշտուեցաւ նաեւ միջ-եկեղեցական յարաբերութիւններու կողքին միջ-կրօնական յարաբերութեանց ծիրը ընդլայնելու կարելիութիւնը:

Նորին Սրբութիւնը նաեւ անդրադարձաւ Վատիկանի ու Ազրպէյճանի միջեւ զարգացող յարաբերութեան եւ այդ ծիրէն ներս Արցախի մեր ժողովուրդին եւ անոր պատկանող եկեղեցիներուն ու պատմական-մշակութային կառոյցներուն նկատմամբ Ազրպէյճանի մօտեցումներուն ու քայլերուն, որոնք երբե՛ք չեն համապատասխաներ թէ՛ պատմական եւ թէ՛ այժմու իրականութեան:

Վեհափառ Հայրապետը այս ուղղութեամբ յիշեցուց ամիսներ առաջ Հռոմի Գրիգորեան համալսարանին մէջ կայացած համագումարը, որու ընթացքին, դժբախտաբար, Արցախի մէջ հայութեան ներկայութիւնը ներկայացուած էր պատմական իրականութիւններէ հեռու տուեալներով:

Յիշեալ հարցերուն եւ մանաւանդ Վատիկան-Ազրպէյճան յարաբերութեանց գծով քարտինալ Քուվաքատ անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին, միաժամանակ որոշ հարցերու ուղղութեամբ տալով յստակ լուսաբանութիւններ։

Ապա, Վեհափառ Հայրապետը երկու առաջարկ ներկայացուց Վատիկանի ներկայացուցիչին.

ա) մեծապէս գոհ պիտի մնանք, եթէ Վատիկան շարունակէ միշտ յիշեցնել Ազրպէյճանին ու միջազգային համայնիքին՝ հայ եկեղեցիներու ու պատմական-մշակութային կոթողներու անվթար պահպանման կենսական կարեւորութիւնը՝ միջազգային օրէնքին համաձայն։

բ) Կարելի բոլոր միջոցներով հետապնդել Պաքուի մէջ Ազրպէյճանի իշխանութեան կողմէ կալանաւորուած Արցախի քաղաքական ու ազգային ղեկավարներու շուտափոյթ ազատ արձակելու հրամայականը։

Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւնը յայտնեց, որ Լեւոն ԺԴ. Պապը շուտով պիտի այցելէ Լիբանան եւ այդ ընթացքին, բնականաբար, առիթ կ՚ունենայ Պապին հետ արծարծելու յիշեալ հարցերը։

Յայտնենք, որ հանդիպման նաեւ ներկայ էր Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից