Ներքին Տեսանյութ Խոսք 10 ամիս առաջ - 19:36 16-09-2025

Ռուսները հեռացվո՞ւմ են. ԱԱԾ-ն հավաքագրում է սահմանապահների

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում՝ սպայական և ավագ ենթասպայական կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար. «Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, իսկ ավագ ենթասպայական պաշտոններում՝ առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ»։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ, ով նշեց, որ այդ մասին հստակ տեղեկություն չունի, բայց Վրթանեսյանի վարկածը հետևյալն էր․ «Հնարավոր է՝ դրա նպատակներից մեկը ռուսներին հայ-թուրքական սահմանից հեռացնելն է։ Գուցե դրա համար նոր սահմանապահներ են պետք»։

Այսպիսով, չնայած այն բանին, որ այս մասին դեռևս հստակ պաշտոնական տեղեկատվություն չկա, ամեն դեպքում կա նաև վարկած, որ սահմանապահների այս հավաքագրումը կապ ունի օգոստոսի 8-ին ստորագրված հուշագրի հետ, որով ԱՄՆ-ն գործակցելու է սահմանների պաշտպանության կազմակերպման հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը