copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:27 15-09-2025

Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել, կալանավորում է իրեն առավել շատ սիրող մարդկանց. քաղբանտարկյալի դուստր

Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16-ամյակը։ Արցախի անկախության օրը ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որում իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում: Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է: Իմ հայրենասեր ծնողը, ով ունենալով առողջական խնդիրներ, ստանում է կալանք-դաժան պատիժ իր ընտանիքից այսքան հեռու:

Ինձ միշտ թվացել է՝ մեր երկիրը արդար է, միշտ ծնողներիցս սովորել եմ սիրել իմ հայրենիքը, ոչ մի հանգամանքներում չմտածել այն լքելու մասին։

Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել, կալանավորում է
իրեն առավել շատ սիրող մարդկանց: Մեր տան փոքրիկի մեկ տարեկանը առանց հայր նշվեց, քույրիկիս 15-ամյակը և իմ 16-րդ տարեդարձը նույնպես:

Լինելով Տիգրանի ավագ դուստրը՝ ուզում եմ, որ բոլորը իմանան՝ հայրս արդար է, հայրս ազնիվ է, հայրս պաշտում է իր հայրենիքը, հայրս ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է։ Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր, յուրաքանչյուր հայրենասեր մարդ ով չմնաց մի կողմում երբ քանդվում էր իր պետությունը:

Էմմա Գալստյան
Քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում