copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:19 12-09-2025

Տեղի է ունենում հայկական պետականության «կենցաղայնացում». Բադալյանը՝ ԱԺ Սուպեր Սաքոյի այցի մասին

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր տեսանյութեր են տարածվել, որ խորհրդարանում է Սուպեր Սաքո անունով երգիչը: ԱԺ նախագահը, որ մտերիմ է նրա հետ, նույնիսկ ողջունել է: Չգիտեմ, խորհրդարանում նրա հետ նկարվելու ցանկություն ունեցողներ եղել են, թե՞ ոչ:

Սա սիմպտոմատիկ երեւույթ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդամենը մի դրվագ է, սակայն սա պետական քաղաքականության սիմպտոմ է, կամ ավելի շուտ՝ ապապետական քաղաքականության սիմպտոմ: Խորհրդանշական է, օրինակ, որ գործնականում նույն ժամերին Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նորակառույց դպրոցում հերթական անգամ հայտարարել է, որ դպրոցը իրենց համար այն տեղն է, որտեղ երեխաները պետք է սովորեն լավ ապրել:

Ես այս «բանաձեւին» անդրադարձել եմ դեռեւս սեպտեմբերի 1-ին, երբ կառավարությունից հնչել էր այդ ուղերձը: Եթե դպրոցը պետական անձանց համար ընդամենը լավ ապրել սովորելու վայր է, ապա որեւէ կերպ զարմանալի չէ, որ խորհրդարանն էլ մի վայր է, որտեղ կարող է այցելության գալ սուպեր սաքոն եւ արժանանալ ԱԺ նախագահի ընկերական ողջույնին: Զարմանալի չէ, որ պետական դատական իշխանության բարձրագույն ներկայացուցիչը հետո կարող է աշխատանքի անցնել կառավարության ղեկավարին կից գրասենյակում:

Ինչպես ասել եմ՝ տեղի է ունենում հայկական պետականության «կենցաղայնացում»: Պետական մշակույթի նշաձողերը իջեցվում են կենցաղային մշակույթի մակարդակի: Եթե նախկինում դրանք եղել են՝ թեկուզ զգալիորեն ձեւական, փաթեթային մակարդակի, այդուհանդերձ եղել են, հիմա այդ փաթեթն էլ պատռում են ու դեն գցում եւ պարզապես բաց տեքստով պետական մշակույթը բերում կենցաղային հարաբերությունների եւ մշակույթի աստիճանի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները