copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:06 12-09-2025

Նոյեմբերյանում երկու գազալցակայան է ապամոնտաժվել

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում դադարեցվել և ապամոնտաժվել են երկու հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայան։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 𝟐𝟗 փողոց, 𝟐𝟓/𝟐հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի և Նոյեմբերյան համայնքի Մ-𝟒 ճանապարհ հասցեում գտնվող «Կ. Ա.» Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։

«Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են նշված լցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ։

Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսավարողները սեփական միջոցներով ապամոնտաժել են ՀԱԳ լցակայանները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից