copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:46 11-09-2025

ՊՆ «Բաղրամյան» զորավարժադաշտում դիպուկահարների հրաձգարանային ուսումնական համալիրը նվիրեցին ՊՆ-ին

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 11-ի, նիստում որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ–ի կողմից ՀՀ պաշտ­պանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում տեղադրված դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիրը և այն ամրացնել ՊՆ-ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից 2020-2022 թվականների ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում, նախարարության համաձայնությամբ, իր միջոցների հաշվի տեղադրել է դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիր: Համալիրը 2022 թվականից հաջողությամբ շահագործվում է համապատասխան զորամասում:

Ընկերությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախա­րա­րությանը նվիրել ընկերության կողմից զորավարժադաշտում տեղադրված համալիրը՝ ընդհանուր 290 մլն 96 հազար դրամ արժեքով: ՀՀ պաշտպանության նախա­րա­րությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում