Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:27 09-09-2025

Երևանի քաղաքապետարանը տասնյակ ծառայողական մեքենաներ է կրճատել, դրանք կդրվեն հրապարակային աճուրդի. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետարանը տասնյակ մեքենաներ է կրճատել, և յուրաքանչյուր վարչությանը տրամադրվել են մեքենաներ, որոնք օպերատիվ բնույթ են կրում, այսինքն՝ ոչ թե սպասարկում են տվյալ վարչության ղեկավարին, այլ ընդհանուր առմամբ տվյալ վարչությանը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ արձագանքելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարցին, թե ինչու մայրաքաղաքում «պադավատ» մեքենաների թիվը չի կրճատվում, և ինչու քաղաքապետարանի աշխատակիցները չեն ստանում տրանսպորտի անվճար տոմսեր, ինչն էլ կնպաստի այդ մեքենաների թվի կրճատմանը:

«Վստահ եմ՝ գիտակցում եք, թե ինչ կարևորություն ունի գոնե այդ 1 մեքենան ամբողջ վարչության համար, որովհետև մենք ունենք վարչություններ, որոնք օրվա մեջ А կետից մինչև Z կետն են լինում, և ըստ այդմ՝ այդ մեքենաները խիստ անհրաժեշտություն են, և դրանք պետք չէ ընկալել որպես ծառայողական մեքենաներ:

Ինչպես նշեցի, մենք արդեն տասնյակ մեքենաներ Երևանի քաղաքապետարանում կրճատել ենք և Երևանի քաղաքապետարանում նախապատրաստում ենք, որպեսզի այդ մեքենաները դնենք հրապարակային աճուրդի»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան