copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:41 08-09-2025

Ծեծկռտուք Թբիլիսիի քաղաքապետի նախընտրական շտաբի մոտ՝ իշխող կուսակցության կողմնակիցների և ցուցարարների միջև

Այսօր Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում գտնվող Կախա Կալաձեի շտաբի մոտ ցուցարարների և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել:

Իրավիճակը մինչև այժմ էլ մնում է լարված։

Ըստ ցուցարարների՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները վիրավորանքներ են հասցնում հանրահավաքի մասնակիցներին և իրեր նետում նրանց ուղղությամբ։

Ցուցարարները նշում են, որ չնայած դեպքի վայրում տեղակայված մեծ թվով ոստիկանների առկայությանը՝ նրանք բախման ժամանակ չեն միջամտել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի