copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:00 08-09-2025

Ավտոբուսները սկսել են արագ շարժվել, խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի ցածր է․ Ավինյան

Վստահորեն՝ Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ավտոմեքենաների քանակը գնալով դեռևս ավելանալու է, և մենք պետք է ամեն տարի հավելյալ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք մեղմել երթևեկության դանդաղեցման գործոնները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հանրային նոր տրանսպորտը հարմար է քաղաքացիների համար, և պետք է շարունակել զարգացնել այդ հարմարավետությունը։ Ինչպես տեսնում եք, խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այսքան ավտոբուսի նոր գիծ ստեղծելով, ավելի ցածր է»,- ասաց Ավինյանը։

«Շատ տեղերում ստեղծվել են ավտոբուսային գծեր, ավտոբուսները սկսել են արագ շարժվել, և դրան զուգահեռ՝ լուծումներով էականորեն նվազեցրել են խցանումների միջինացված թիվը»,-վստահեցրեց քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում