copy image url
Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 14:21 06-09-2025

«Թրամփի ուղին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հիմնական ճանապարհն է լինելու. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է «Թրամփի ուղուն», նշել, որ այդ հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ:

«Մենք պատկերացում ունենք, թե ինչպես է դա լինելու»,- նշել է Օվերչուկը։ Նա հավելել է՝ նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար տրանսպորտային ընդհանուր շրջանակի ձևավորմանը։

«Եթե նման ճանապարհ լինի, այն, ի թիվս այլնի, կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապին։ Մեր գնահատմամբ՝ այն, հավանաբար, մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհն է լինելու»,- մանրամասնել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նա խոսել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, կրկնել, որ առևտրաշրջանառությունը նվազել է: «Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

Օվերչուկը հավելել է, որ Հայաստանը նաև պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը և ընտրություն կատարի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ: «Դա Հայաստանի իրավունքն է։ Սակայն, օրինակ, Ռուսաստանից ստացվող էներգիայի և սննդամթերքի համար այլ գներ կսահմանվեն։ Նաև, ինչպես գիտեք, ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի երկինքը նույնպես փակ կլինի ռուսական ինքնաթիռների համար, իսկ Ռուսաստանի երկինքը՝ Հայաստանի համար»,- շարունակել է Օվերչուկը, ընդգծել՝ հետևանքները կարող են տարբեր լինել։

Փոխվարչապետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները, դրանք որակել նորմալ: «Խնդիրներ չունենք, կառուցողական աշխատանք ենք վարում»,- հավելել է պաշտոնյան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ