copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 09:53 06-09-2025

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը․ Օվերչուկ

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից: Այս մասին ռուսական հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հռչակագիրը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, վերջ դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա աշնանային պատերազմին և ճանապարհ բացեց տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հռչակագրի 9-րդ կետն ուղղակիորեն նախատեսում է այդ երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը լուծելու և նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն։

«Մենք դրան աջակցում ենք։ Ինչու՞։ Քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջև նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար և օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,-հայտարարել է Օվերչուկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի