copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 15:23 05-09-2025

Չինաստանը քննադատել է Թրամփի պահանջը ԵՄ-ին՝ ճնշում գործադրել Պեկինի վրա ՌԴ-ի հետ կապերի պատճառով

Չինաստանի իշխանությունները միանգամայն անտեղի են համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը ԵՄ-ի երկրներից՝ ճնշում գործադրել Չինաստանի վրա Ռուսաստանի հետ ունեցած նրա առևտրային կապերի համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը:

«Մենք վճռականորեն դեմ ենք ՉԺՀ-ի կամայական հիշատակմանն այս համատեքստում և կտրականապես դեմ ենք Չինաստանի վրա, այսպես կոչված, տնտեսական ճնշում գործադրելու ցանկացած փորձի», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թրամփի կողմից ԵՄ-ին նման պահանջ հայտնելու մասին տեղեկատվությունը:

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը հետևողականորեն պահպանում է արդար և օբյեկտիվ դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, որը Վաշինգտոնը փորձում է կապել ռուս-չինական տնտեսական հարաբերությունների հետ:
«Չինաստանը հանդես չի գալիս որպես այս ճգնաժամի հրահրող և դրանում ներգրավված կողմերից մեկը չէ», - եզրափակել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպման մասնակիցների հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Եվրամիության պետությունները պետք է դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից: Նա ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է նաև տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա՝ ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններ պահպանելու համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում