copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:21 03-09-2025

ՀՀ ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը Հայաստանի գործն է, որևէ մեկը մեզ չի կարող պարտադրել իրենը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Կա էսպիսի մի տարածված կարծիք, թե Հայաստանը գործ չունի ոչ ժողովրդավարական երկրների, ամբողջատիրական, ավտորիտար երկրների հանրույթում, ինչպիսին է օրինակ Շանհայի գործակցության կազմակերպությունը, կամ եվրասիական այլ ձեւաչափեր:

Սա իհարկե այսպես ասած գաղափարական դիրքավորման դաշտում հասկանալի գնահատական է, եթե գնահատողը համոզված գաղափարական եւ արժեքային դիրքավորման դաշտում է, ու կտրականապես հրաժարվում է մտնել քաղաքական իրողությունների եւ քաղաքական խոսակցության դաշտ:

Որովհետեւ, քաղաքական խոսակցության դաշտում այդօրինակ գնահատականները պարզապես անհամարժեք են բոլոր առումներով:

Երկրների ներքին կացութակարգը չի կանխորոշվում նրանց արտաքին հարաբերությունների համակարգով: Հակառակը՝ այո, որքան կենսունակ է ներքին հարաբերությունների կացութակարգը, այնքան ավելի ճկուն ու արդյունավետ կարող է լինել արտաքին քաղաքականությունը, հատկապես համեստ ռեսուրսով երկրների պարագայում:

Հայաստանի ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը Հայաստանի գործն է, Հայաստանի աշխատանքն ու անելիքը, այն չի կարող լինել արտաքին քաղաքական որոշումների ուղենիշ, կողմնորոշիչ, «կողմնացույց»: Եթե մենք, որպես պետություն, հանրություն, որպես ժողովուրդ ի վիճակի ենք գտնել մեր ներքին հարաբերությունների փոխադարձաբար ընդունելի մշակույթը ու կացութակարգը, միաժամանակ կառուցել արտաքին քաղաքական հարաբերությունների մեր հասկանալի ճարտարապետությունը, որեւէ մեկը մեզ չի կարող պարտադրել իրենը, չի էլ ուզի, ըստ էության:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում