copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:22 01-09-2025

«Հաջողության» իրական գինը հազարավոր հայերի կյանքն էր, Արցախի կորուստը, 150,000 մարդու բռնի տեղահանումը․ Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է․

«Ահա և վերջապես Հայաստանը և Պակիստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը՝ մի քայլ, որը ներկայացվում է որպես «ձեռքբերում»։ Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա, իբր, կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։

Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։

Այդ ժպտացող լուսանկարների ետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150,000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։

Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում