copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:25 01-09-2025

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։

Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝

• արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
• բնական և մեխանիկական օդափության սարքերի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
• սահմանված չի եղել արտադրության ընթացքում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
• սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ վիճակում,
• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:

Ամենից շատ դիտված

13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին