Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 10:58 31-08-2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ Ծինփինին

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը:

Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև», Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը կայուն խաղաղության ապահովման համար: Բացի այդ, նա նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ադրբեջանի սուվերեն զարգացման տեսլականը: