Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 10:28 30-08-2025

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրությամբ մասնակցում են ԱՊՀ աշխատանքներին․ Անդրեյ Գրոզով

ԱՊՀ աշխատանքներին մասնակցելու հարցում Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռվածություն են դրսևորում։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։

«Ես կցանկանայի ընդգծել, որ և ադրբեջանական, և հայկական կողմից մենք հետաքրքրություն ենք տեսնում մեր միավորման աշխատանքներին մասնակցելու հարցում»,- ասել է նա:

Պատասխանելով ԱՊՀ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի փոխգործակցության մասին հարցին՝ Գրոզովն ընդգծել է, որ համագործակցության հարթակում ծագած բոլոր հարցերը մասնակիցները ձգտում են «լուծել բարիդրացիության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»: