Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:57 28-08-2025

Իսրայելն ուժեղացրել է Գազայի ռմբակոծությունը

Իսրայելական հարվածների հետևանքով օգոստոսի 28–ին Գազա քաղաքում զոհվել է առնվազն 16 պաղեստինցի, կան տասնյակ վիրավորներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով տեղի առողջապահական ոլորտի պաշտոնյաներին:

Տեղի բնակիչները հայտնել են Գազա քաղաքի արվարձաններում ռմբակոծությունների ուժեղացման մասին։

Զինվորականները պատրաստվում են գրավել Գազա քաղաքը՝ չնայած Իսրայելին ուղղված միջազգային կոչերին՝ վերանայելու այդ որոշումը: