copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:24 28-08-2025

Հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի խիստ հանձնարարականները իրենց արդյունքը տվեցին։

Ա. Սարգսյանը և Ա. Ղազարյանը ոստիկանության սպայական կազմին հայտնել էին, որ պետք է պայքարը շարունակվի հակաօրինական գործողություններ իրականացրած անձանց նկատմամբ, պետք է շարունակեն հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման ուղղությամբ աշխատանքները և պետք է օր առաջ հայտնաբերվեն հետախուզման մեջ գտնվող անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները, բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։

Պետք էր շատ օպերատիվ և անհապաղ գործել, քանի որ նույն Նուբարաշենի բաժնում մի քանի անգամ նրա գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, սակայն մինչ ոստիկանները ժամանել են նշված վայր, Արմանը, ժողովրդի լեզվով ասած, «թռել է»։

Նուբարաշենի համայնքային ոստիկանները ժամանում են Կասկադ և հաջողվում է այս անգամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան