copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:37 27-08-2025

Այս տարի ևս դասերը կսկսվեն կիսատ-պռատ դասագրքերով

Նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, բայց հանրակրթական դպրոցներում այս տարի ևս դասերը կսկսվեն կիսատ-պռատ դասագրքերով։

Oragir.News-ը պարբերաբար ահազանգեր է ստանում թե՛ ծնողներից, թե՛ ուսուցիչներից, որ արդեն երեք տարի է՝ միտումնավոր տապալում են կրթության ոլորտը՝ չնայած օրվա իշխանության կողմից ստացված «բարեփոխումներ» անվանը։

Այս տարի պակաս դասագրքերը շատ են Հայոց լեզու և գրականություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու և այլն։

«Նախորդ ուսումնական տարվա վերջին ամիսներից արդեն պարզ էր, որ հաջորդ ուսումնական տարում չենք ունենալու 10-րդ և 11-րդ դասարանների Հայոց պատմության դասագրքեր, որոնք այս իշխանությունների համառության, անհեթեթ պնդումների արդյունքում դարձել են Հայաստանի պատմություն։ 9-րդ դասարանում ունենք դասագիրք, որը դարձել է Հայաստանի պատմություն։ Նախորդ ուսումնական տարվա վերջին ամիսներին ուսուցիչները անցնում էին վերապատրաստումներ, որպեսզի հասկանայինք, թե ինչպես ենք 10-րդ դասարանում դասավանդելու առանց դասագիրք, որովհետև հրաման էր իջեցվել, որ հին դասագրքերով իրավունք չունենք դասավանդելու։ Էստեղ շատ երկակի ստանդարտներ են ստացվում ու այն պարագայում, երբ այդ 10-րդ դասարանի դասագիրքը ուսուցիչների համար ամենահարամարն էր, գրագետ կազմված դասագրքերից մեկն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շիրակի մարզի դպրոցներից մեկի պատմության ուսուցիչը, ով խնդրել է չհրապարակել իր անուն-ազգանունը, որպեսզի աշխատավայրում խնդիրներ չունենա։

Ուսուցչի խոսքով` նախորդ տարի «Հայոց պատմություն» առարկայիայն ուսուցիչները, ովքեր ունեին 10-րդ դասարան, կանգնեցին խնդրի առաջ, որովհետև այդ ուսուցիչներին ուսումնական պրոցեսին զուգընթաց վերապատրաստում էին. «Առաջարկում էին մոդուլներ, հին դասագրքի փոխարեն և ասում էին, որ այս մոդուլներով պիտի անցնեք։ Ես գործածում էի նաև հին դասագիրքը, որովհետև անհնար էր հին դասագիրքը ամբողջությամբ անտեսել և առաջնորդվել այդ մոդուլներով, որոնք ընդ որում շատ վատ էին կազմված։ Ստացվում է, որ մենք նախորդ տարի 10-րդ դասարանցիներին պարտադրում էինք ինչ-որ գումար ծախսել և տպել այդ մոդուլները, սովորեն և գան»։

Պատմության ուսուցչի խոսքով` լիարժեք կարելի էր օգտվել հին դասագրքերից, մինչև որ հասկանային ինչ կլինի, ինչ ընդհանուր լուծումներ կլինեն։

«Այս տարի նորից նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Չկա Հայոց պատմության 10-րդ և 11-րդ դասարանների։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ բոլոր ուսումնական հաստատություններուն տնօրենը, վարչական մյուս աշխատողը պահանջում են, որ մենք թեմատիկ պլան ներկայացնենք։ Եթե չկա դասագիրք, ուսուցիչը ինչպե՞ս է ծրագիր կազմելու։ Ուսուցիչը պիտի դասագիրք ունենա ձեռքի տակ, որպեսզի հստակ ներկայացնի իր ծրագիրը»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Ուսուցիչը մատնանշում է նաև 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագիրքը, որը ըստ նրա` այս իշխանությունների քիմքին հարմար է կազմվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում