copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:05 27-08-2025

Roadpolice.am կայքում գրանցվող և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն ստացող վարորդների թիվն ավելանում է

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ներդրվել է տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։

«Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն պարզեցնում է տուգանքների վերաբերյալ ծանուցման գործընթացը, այլև բարձրացնում է վճարումների արդյունավետությունը։

Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։
Ի դեպ` համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

Համակարգում մինչև օգոստոսի 26-ը գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 113 089 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 479 279 որոշում։
Բացի այդ, մեկ այլ իրավակարգավորմամբ՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։

Բոնուսային այս նորմից մինչև օգոստոսի 26-ը օգտվել է 509 275 վարորդ, կայացվել է 2 107 935 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 11 միլիարդ դրամ։

Հարգելի՛ քաղաքացիներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ եթե դրանք խախտելու համար տուգանվել եք, ապա օգտագործեք թվային լուծումներ՝ տուգանքները նվազ վճարելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից